Բավ է պառակտվել
08-12-2022 12:18

Պայքար փոշու և աղտոտվածության դեմ. ՀՀ կառավարությունն օրենսդրորեն կսահմանի շինհրապարակներին ներկայացվող պահանջները

Հայաստանի կառավարությունն օրենսդրորեն կսահմանի փոշու և օդի աղտոտվածության պատճառով շինհրապարակներին ներկայացվող պահանջները։

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ներկայացրել է նախագիծ, համաձայն որի՝ պետպատվերով շինարարական ծրագրերի իրականացման ժամանակ փաստաթղթավորվելու են շինարարական աշխատանքների կատարման կանոնները։ Նա նշեց, որ փաստաթղթերում պետք է նշվի նաև սահմանված նորմերի խախտման համար պատասխանատվությունը՝ տուգանքներից մինչև աշխատանքի դադարեցում։

Խաչատրյանը տեղեկացրեց նաև, որ նախապատրաստվում է Վարչական օրենսգրքում փոփոխության նախագիծ, ըստ որի նմանատիպ պահանջներ կառաջադրվեն նաև մասնավոր շինարարական աշխատանքների համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ նախագիծը վերաբերում է շինհրապարակներում չափորոշիչների սահմանմանը, մասնավորապես՝ շինարարների աշխատանքի անվտանգության և հագեցվածության խնդիրներին։ Բացի այդ, նա մատնանշեց, որ շինարարական աշխատանքների մեծ քանակի պատճառով Երևանում օդը խիստ աղտոտված է։

Նոր նախագծով կանոններ կսահմանվեն, թե ինչպես պետք է շինհրապարակն առանձնացվի մնացած քաղաքից, ասաց նա: