Բավ է պառակտվել
07-09-2021 21:44

Երկու հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը Բաքվից թռել է Երևան

Հայ գերիներին ուղեկցում է Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը, ով օրերս ավարտում է իր առաքելությունը։

Երկու հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը Բաքվից թռել է Երևան։ Այս մասին տեղեկացրել են Sputnik արմենիայի աղբյուրները։ Ենթադրաբար, ինքնաթիռում երկու գերի է գտնվում։ Նրանց փոխարեն հայկական կողմը փոխանցել է ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին, ով ավելի վաղ մտել էր Արցախի Մարտակերտի շրջանի տներից մեկը։
Գերիների փոխանակումը տեղի է ունեցել Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի մասնակցությամբ։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ ճշտված տվյալներով Ադրբեջանում պահվում է 60 գերի։ Իրավապաշտպանները կարծում են, որ Բաքվում պահվող գերիների իրական թիվը կարող է ավելի մեծ լինել։