Բավ է պառակտվել
04-04-2017 19:11

Բրիտանական հայտնի ամսագիրը Հայաստանն ընդգրկել է աշխարհի արշավային ուղիների թոփ 6-ում

Բրիտանական զբոսաշրջային Wanderlust հայտնի ամսագիրը կազմել է աշխարհի վեց խոշորագույն նոր արշավային ուղիների ռեյտինգը, որում ընդգրկվել է նաև Տրանսկովկասյան արահետը, որն անցնում է Հայաստանով և Վրաստանով:
Տրանսկովկասյան արահետը Կովկասյան լեռներում միակ և ամենաերկար արշավային ուղին է: Ներկայումս այն ընկած է Վրաստանի և Հայաստանի միջև, բայց հետագայում ծրագրվում է, որ այն կձգվի մինչև Ադրբեջան: Դա 932 մղոն երկարությամբ հետաքրքիր ճամփորդություն է, որի ընթացքում կարելի է հինգ հազար մետրից ավելի բարձրանալ լեռների գագաթներին և տեսնել 1500 տարի առաջ կառուցված եկեղեցիները:
Ողջ երթուղին անցնելը( երբ այն լիովին պատրաստ լինի) կարող է երեք ամիս տևել, սակայն արդեն հասանելի որոշ տարածքներ կարելի է անցնել տաս օրում՝ ներառած Սվարետիայի հատվածը ( շրջան Վրաստանի հյուսիս-արևմուտքում):
Արշավային ուղին անցնում է տարատեսակ բնական և մշակութային լանդշաֆտներով՝ սառույցներով ծածկված լեռնագագաթներից և Վրաստանի խիտ անտառներից, որոնք հսկվում են հնագույն պաշտպանական աշտարակներով, մինչև Հայաստանի հրաբխային բարձրավանդակը, որտեղ գտնվում են աշխարհի հնագույն քրիստոնեական եկեղեցիները:
«Կուսական բնությունը, հարուստ մշակութային ժառանգությունը, ավանդույթների և ծիսակարգերի բազմազանությունը, յուրահատուկ հնագույն ճարտարապետությունը, խոհանոցն ու գինին, անհավանական հյուրընկալությունն ու տեղացիների բարեսրտությունը ցանկացած ճանապարհորդի սրտով կլինեն»,- գրում են հոդվածի հեղինակները:
Adventure Travel-2017 կոնֆեռանսի ընթացքում Տրանսկովկասյան արահետը հաղթող է ճանաչվել Wanderlust-ի « Տարվա նորորարություն» նոմինացիայում:
Ամսագրի ռեյթինգային ցուցակում են հայտնվել նաև Հորդանանի, Կանադայի, Եգիպտոսի, Ավստրալիայի և Պաղեստինի արշավային ուղիները: