Բավ է պառակտվել
20-03-2019 16:44

Բրիտանացիները կօգնեն Հայաստանին լուծել աղբի վերամշակման խնդիրը

Բրիտանական “Eonomia" ընկերությունը Հայաստան է հրավիրվել ուսումնասիրելու աղբի մորֆոլոգիական կազմը և դրա վերամշակման խնդիրները, չորեքշաբթի մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։

“Ընկերությունը կուսումնասիրի աղբի մորֆոլոգիական կառուցվածքը և քանակը, ինչպես նաև տարեկան ինչքան աղբ է կուտակվում Հայաստանում”,- ասել է նա։

Ինչպես նշել է նախարարը, բրիտանական ընկերության ուսումնասիրությունը թույլ կտա հետագայում ներդրումներ ներգրավել նաև աղբի վերամշակման ոլորտում։

Պապիկյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը մտադիր է միջազգային չափանիշներին համապատասխանացնել բոլոր աղբանոցները՝ քայլեր ձեռնարկելով փակ աղբանոցների ստեղծման ուղղությամբ։

“Դա բավականին բարդ գործընթաց է, քանի որ մենք չենք տիրապետում աղբի մորֆոլոգիական կառուցվածքի և ընդհանուր քանակի մասին տեղեկություններին”,-հավելել է նա։

Նախարարի խոսքերով, այսօր Հայաստանում գործում է միջազգային չափանիշներին չհամապատասխանող 339 աղբանոց։

“Դրանք լոկալ աղբանոցներ են, որոնք առաջացել են համայնքների ղեկավարների թողտվությամբ։ Որոշներն արդեն փակվել են։ Երբեմն աղբակույտերը հայտնվում են աչքից հեռու վայրերում՝ ձորակներում, կիրճերում։ Դրանց վերացման համար պետք է հատուկ միջոցառումներ իրականացնել”,-ասել է նա։