Բավ է պառակտվել
25-03-2020 16:20

Արդյոք՞ կհետաձգվեն քաղաքացիներից գանձվող կոմունալ վարձավճարները

Կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունները միաձայն որոշում չունեն՝ արդյոք կհետաձգվեն քաղաքացիներից գանձվող կոմունալ վարձավճարները, թե ոչ։ Արտակարգ դրությամբ պայմանավորված այսօր մեր համաքաղացիներից շատերը չեն աշխատում, հետևաբար չունեն ֆինանսական միջոցներ։ Համացանցում էլ մի շարք օգտատերերը ֆլեշ- մոբ են անցկացնում ՝հետաձգել կոմունալ վճարումները։
Աժ –ում էլ այս հարցը բարձրաձայնեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։ Վերջինս կոչ արեց կառավարությանը, պարետատանը, որպեսզի հանրային ծառայությունները կարգավորող ընկերությունների հետ կարողանան քննարկել իրավիճակը և գտնել այնպիսի լուծումներ, որ մի կողմից չպարալիզացվի այդ ընկերությունների աշխատանքը, մյուս կողմից կարողանան այս սոցիալական ծանր դրության պայմաններում քաղաքացիներին աջակցության ձեռք մեկնել։
Մենք փորձեցիքն պարզաբանումներ ստանալ հանրային ծառայություններ մատուցող ընկերություններից։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը տեղեկացրեց, որ հոսանքազրկում չեն իրականացնելու:
«Ընկերությունը զերծ է մնալու հոսանքազրկում կատարելուց, բայց հուսալի և անխափան էլեկտրաէներգիա ունենալու համար պետք է վճարում կատարել։ ՀԷՑ–ը հոսանքազրկում չի իրականացնելու»։
Թե՞ որքան ժամանակով է հետաձգվել վարձավճարների մարումը, ՀԵՑ-ը դեռևս հստակ որոշում չունի։
«Ամիսների մասին չեմ կարող ասել։ Այս պահին կարող եմ ասել, որ եթե բնակիչը փետրվար ամսվա դիմաց չկարողանա վճարել` հոսանքազրկում չի լինի»։
«Վեոլիա ջուր» ընկերության մամուլի պատասխանատու Մուրադ Սարգսյանը նշեց, որ ջրանջատումներ չեն լինելու։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը, ի տարբերություն հանրային ծառայություններ մատուցող այլ ընկերությունների, վճարումների պատճառներով երբեք բաժանորդների ջրանջատումներ չի իրականացրել»։
Մուրադ Սարգսյանը ասում է, որ նախկինում էլ, եթե բնակիչը չէր վճարում, ապա ջրանջատումներ չէին լինում։ Այդ պարտքերը գանձվում էր դատական կարգով։ Սակայն այս պահին այդ գործընթացի անհրաժեշտությունը չկա, քանի որ արտակարգ իրավիճակ է ստեղծվել։ Բայց Սարգսյանը նշում է, որ դա չի նշանակում, թե վճարունակ քաղաքացիները պետք է առիթից օգտվեն ու սպառած ջրի դիմաց չվճարեն։
«Եթե դուք դադարեք վճարել, այն անմիջապես կազդի մեր ֆինանսական իրավիճակի վրա։ Շահագործման ծախսերը կնվազեն, ինչ- որ ժամանակ անց էլ կազդի ձեր իսկ ջրամատակարարման վրա։ Ես ցավով պետք է նկատեմ, որ ինչ-որ մարդիկ, որոնք վճարելու տրամադրություն չունեն, առիթներ են փնտրում չվճարելու համար։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն չի կարող արտոնություն տրամադրել մատակարարված գազի արժեքի վճարումների հարցում, փոխանցեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայության ղեկավար Միխայիլ Հարությունյանը։
Բնակիչը նախորդ հաշվարկային ամսում մատակարարված գազի արժեքի համար պարտավոր է վճարել տեղեկատվության հրապարակումից հետո 7 օրվա ընթացքում։
Տեղեկացնենք, որ յուրաքանչյուր ամսվա 10 –ին ընկերությունը տեղեկատվություն է տալիս բաժանորդներին։ Հետևաբար փետրվար ամսի սպառված գազի դիմաց բնակիչը պետք է վճարեր մինչեւ մարտի 17- ը։ Հիշեցնենք, որ ՀՀ –ում արտակարգ իրավիճակ հայտարարվել է մարտի 16-ին։

 

 

Արմինե Գևորգյան