Բավ է պառակտվել
24-01-2022 14:06

Կմտցվի QR կոդի պահանջը հանրային տրանսպորտում․ պատասխանում է Հայաստանի առողջապահության նախարարը

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ երկրում ներդրված նոր սահմանափակումներն՝ ըստ հնարավորության, կիրառվում են այն ծառայությունների նկատմամբ, որոնք ծայրահեղ անհրաժեշտ չեն։

Այս կապակցությամբ նա պարզաբանեց, որ այս փուլում սահմանափակումները չեն տարածվում հասարակական տրանսպորտի, աշխատանքավայրերի, մթերային խանութների վրա։

«Դրանց նկատմամբ սահմանափակումներ կարող են մտցվել միայն մանրակրկիտ և մանրամասն քննարկումներից հետո»,- հավելեց Ավանեսյանը։

Միաժամանակ նախարարը համաձայնել է, որ երթուղային տաքսիներն ու ավտոբուսները վարակի տարածման առումով ռիսկային գոտի են, և «հետևաբար տրանսպորտում շատ կարևոր է դիմակ կրելը»։

Հունվարի 22-ից Հայաստանում գործում է կորոնավիրուսի դեմ նոր սահմանափակում. առողջապահության նախարարի հրամանով այսուհետ չպատվաստված և պացասական ՊՇՌ թեստ չունեցող քաղաքացիներին արգելվում է այցելել սննդի օբյեկտներ, հյուրանոցներ, մարզասրահներ, գրադարաններ, թանգարաններ, թատրոններ, կինոթատրոններ և մշակութային այլ հաստատություններ. Փորձագետներն ու սոցցանցերի օգտատերերը այս խստացման մեջ տեսել են, մասնավորապես, անձնական տվյալների գաղտնիության մասին օրենքի խախտում։