Բավ է պառակտվել
18-07-2019 12:56

2023 թվականից Ռուսաստանում կդադարեն տրամադրել թղթային անձնագրեր

Ռուսաստանի քաղաքացիների համար էլեկտրոնային անձնագրերի ներդրումը պետք է ներառի փաստաթղթի օգտագործման հատուկ նորմերի մշակումը և խաբեբաների գործողություններից դրանց լիարժեք անվտանգության ապահովումն։ Այս կարծիքն են չորեքշաբթի հայտնել հարցված փորձագետները։

“Անվտանգության տեսանկյունից, էլեկտրոնային միջոցներն, ըստ էության ավելի լավ են պաշտպանված, օրինակ՝ կեղծիքներից։ Սակայն դրանց ներդրումը և ծառայությունների ու գերատեսչությունների միջև ոչ լիարժեք կարգավորվածությունը հանգեցնում են խարդախությունների ավելացմանը։ Մենք դա տեսանք էլեկտրոնային ստորագրությունները ներդնելիս, երբ բոլոր խարդախությունները կապված էին ավելի շատ օգտագործման կարգավորումների, այլ ոչ՝ էլետրոնային բաղադրիչի հետ”,- ասել է տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում ներմուծման փոխարինման իրավասությունների կենտրոնի ղեկավար Իլյա Մասսուխը։

Առաջին հերթին՝ անվտանգությունը

Փորձագետները կոչ են անում չմոռանալ, որ նման կարևորության փաստաթուղթը անհրաժեշտ է պաշտպանել խարդախների, այդ թվում՝ հաքերների գործողություններից։ Այսպես, էլեկտրոնային անձնագրերի լրացուցիչ անվտանգության նպատակով հարկավոր է բացառել քաղաքացիների տվյալների “համատարած թվայնացումն”, առաջարկում է Էլեկտրոնային կոմունիկացիաների ասոցիացիայի ղեկավար Սերգեյ Պլուգոտարենկոն։

Ըստ նրա, քարտին պետք է կցված լինեն միայն բազային անհատական տվյալները, որոնք անհրաժեշտ են օգտատիրոջը նույնականացնելու համար անվտանգության հարցերին չարձագանքող գործողությունների դեպքում։ Վճարումներ կատարելու անհրաժեշտության դեպքում, հատուկ պաշտպանքվող տիրույթ անցնելիս, ըստ փորձագետի, պետք է միանան օգտատիրոջ նույնականացման կամ աուտետիֆիկացիայի լրացուցիչ գործողություններ։

Բացի այդ, ընդգծել է ասոցիացիայի ղեկավարը, նույն պատճառով պետք է սահմանափակվի էլեկտրոնային անձնագրերի կիրառման ոլորտն, օրինակ՝ նյութական գործարքների ժամանակ կարելի է պահանջել կամարտահայտման լրացուցիչ հաստատումներ, առաջարկում է նա։

Կիբերանվտանգության մասնագետներն, իրենց կողմից, նշում են էլեկտրոնային անձնագրեր օգտագործելու դրական կողմերն, այդ թվում՝ տիրոջը պաշտպանող հատուկ կենսամետրիկ ալգորիթմների հաշվին։

“Գողանալով այլ մարդու անձնագիրը՝ գործնականորեն անհնար է ներկայանալ նրա փոխարեն․ալգորիթմները տարբերում են անգամ միաձվանի երկվորյակներին։ Այնուամենայնիվ, նման համակարգերը կոտրելու հավանականությունը միշտ կա։ Օրինակ, կարելի է հիշել 2015թ․ԱՄՆ կադրային ծառայության հետ կապված միջադեպը, երբ հաքերներին հասանելի էին դարձել ԱՄՆ շուրջ 6 մլն․պետծառայողի անձնական գործերը և մատնահետքերը”,- նախազգուշացնում է Positive Technologies մեթոդաբանության և ստանդարտիզացիայի տնօրեն Դմիտրի Կուզնեցովը։

Չմոռանալ մարդկանց մասին

Փորձագետները նաև հավելում են, որ նոր անձնագրերը նախ՝ պետք է հարմարավետ լինեն երկրի բնակչության ցանկացած խմբի օգտագործման համար։

“Առաջին և բավական կարևոր հանգամանքն, ինչի մասին բազմիցս խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը․ էլեկտրոնային ծառայությունները ներդնելիս չի կարելի մոռանալ նման ծառայություններից չօգտվող մարդկանց մասին։ Ուստի, անշուշտ, էլեկտրոնային անձնագրերի ներդրման հայեցակարգում պեըք է նախատեսել փաստաթղթի ֆիզիկական ձևի պահպանման հնարավորությունն”,- ասել է Մասսուխը։

Պլուգոտարենկոն, իր հերթին, ընդգծել է, որ թվայնացման նման օրինակը սահմանափակ շարժունակության կամ առողջության առումով սահմանափակումներ ունեցող մարդկանց կյանքի որակի բարելավման կարեւոր գործոն է:

Էլեկտրոնային անձնագրերի ներդրումը

ՌԴ փոխվարչապետ Մաքսիմ Ակիմովը չորեքշաբթի լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանում էլեկտրոնային անձնագրերի ներդրման աշխատանքները կսկսեն 2020թ հուլիսին, թղթային անձնագրերի տրամադրումը կադադարեցվի 2023 թվականին։ Էլեկտրոնային անձնագիրն իրենից ներկայացնում է պլաստիկ քարտ, որը տրվում է տաս տարի ժամկետով և պարունակում է քաղաքացու անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվն ու վայրը, ինչպես նաև փաստաթղթի վավերականության ժամկետը:

Ինչպես նշել է Ակիմովը, պալստիկն ինքնին շատ պաշտպանված փաստաթուղթ է՝ հոլոգրաֆիկ պատկերով, ռուսական ծածկագրությամբ և QR կոդով։ Բացի այդ, լրացուցիչ կմշակվի “Իմ անձնագիրը” հատուկ հավելվածը, որը թույլ կտա գործառույթներ իրականացնել ,օգտագործելով նոր էլեկտրոնային փաստաթուղթը։