Բավ է պառակտվել
08-11-2016 06:48

Ծաղկաձորն ընդգրկվել է ձմեռային «ոչ տափակ» հանգստավայրերի ցուցակում

 Ծաղկաձորն ընդգրկվել է «ձմեռային ոչ տափակ» հանգստավայրերի ցուցակում, ըստ արտասահմանյան ԶԼՄ-ների: «Խորհրդային ժամանակ համարվում էր, որ Ծաղկաձորում գտնվելը բարձրացնում է արյան հեմոգլոբինի մակարդակը, այդ իսկ պատճառով այստեղ մարզվում էր այն ժամանակի օլիմպիական չեմպիոնների մեծամասնությունը»,– գրում են ԶԼՄ-ները:

Այսօր Ծաղկաձորի հովիտներով է անցնում նորագույն ճոպանուղին, և այդ հատվածները բաժանված են երեք հատվածի` բարձրադիրը և ցածրադիրը նախատեսված են պրոֆեսիոնալ լեռնադահուկորդների համար, իսկ միջինը` հանգիստ սահելու։

Եթե եղանակը լավն է, ապա գագաթից կարելի է վայելել Արարատ լեռան և Սևանա լճի գեղեցիկ տեսարանները։ Ադրենալինի սիրահարներին դուր կգան Թեղենիսի զառիթափ լանջերը, հելիսքի Արագածի գագաթին, ուր կարելի է հասնել միայն ձնագնացներով, և ամենախիզախների համար` վայրէջքը բոբսլեյի համար նախատեսված ճանապարհով: Հանգստավայրի ակնհայտ դրական կողմերից է դրա` հանգիստ լինելը, համող սնունդը և տեղի հյուրընկալ բնակչությունը։ Ծաղկաձորի լավագույն ապրե–սքին Օսիպ Մանդելշտամի հայկական բանաստեղծությունների շարքի ընթերցումն են համարում, որոնց մեծ մասը նա գրել է Ծաղկաձոր ուղևորության ժամանակ, մեկ գավաթ հայկական կոնյակով։

Ցուցակում են նաև` Նորվեգիայի, Իսպանիայի, Ռուսաստանի և Սլովենիայի ձմեռային հանգստավայրերը։