Բավ է պառակտվել
04-11-2016 10:20

«Opel» և երկու «Mercedes» է բախվել Երևանում. կա 7 տուժած

Խոշոր շղթայական ՃՏՊ է տեղի ունեցել այս գիշեր Երևանում։

 Դավիթաշեն վարչական շրջանում` Եղվարդի խճուղում, «Ադորա» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են «Opel», «Mercedes» և «Mercedes 160A» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վթարի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: