Բավ է պառակտվել
03-10-2016 11:02

Շղթայական ավտովթար Գյումրիում` պատգամավորների մեքենաների մասնակցությամբ

Նախօրեին՝ հոկտեմբերի 2-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 23։10-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ և Շարա Տալյան փողոցների խաչմերուկում BMW X5 մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող Toyota Camry, Toyota Corolla մակնիշի, Mazda մակինիշի, երկու Audi մակնիշի և ՎԱԶ 21 ավտոմեքենաներին։

Ըստ նախնական տեղեկությունների` վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

Ըստ տեղեկություններր` Toyota մակնիշի ավտոմեքենաները պատկանում են Ազգային ժողովի պատգամավորների, իսկ համարանիշերն էլ գրանցված են ԱԺ հաշվեկշռում։

ՃՈ-ն պարզում է բոլոր վարորդների ինքնությունները։

 BMW X5-ը հաշվառված է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ 54-ամյա Գրետա Մկրտչյանի անվամբ։