Բավ է պառակտվել
29-09-2016 10:58

Շղթայական ավտովթար Երևանում` հետաքրքրասիրությունը լավ բանի չբերեց

Սեպտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Ուլնեցի և Դավիթ Անհաղթ փողոցների խաչմերուկում բախվել են Audi մակնիշի 34 UM 391 համարանիշի և Nissan մակնիշի 34 MN 811 համարանիշի ավտոմեքենաները, իսկ քիչ հետո, նույն վայրում բախվել են նաև Mercedes մակնիշի 35 CQ 908 համարանիշի և Toyota մակնիշի 35 AF 351 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:

Երկրորդ վթարի պատճառը եղել է այն, որ վարորդների ուշադրությունը ուղղված է եղել վթարված մեքենաների շուրջ կատարվող իրադարձություններին: