Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 09։00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Toyota Camry մակնիշի, Opel մակնիշի, Mercedes, Toyota Corolla մակնիշի, Վազ 2106 մակնիշի, Toyota Land Cruiser Prado մակնիշի և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի տեսուչ Ռազմիկ Հարությունյանի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում։