Բավ է պառակտվել
26-04-2020 12:10

Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչքը կկայանա ապրիլի 28-ին

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հայտնել է ապրիլի 28-ին Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչքի կազմակերպման մասին։

Դեսպանության Ֆեյսբուքյան էջում տեղակայված հայտարարությունում ասվում է, որ չվերթը կազմակերպելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել ուկրաինական SkyUp ընկերության հետ, որի իրականացման ֆինանսական կողմն ամբողջությամբ հոգում է ՈւկրաինայիՀայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը։

Թռիչքը կկայանա ժամը 15։00-ին “Բորիսպոլ” օդանավակայանի F տերմինալից, ուղևորները պետք է լինեն օդանավակայանում թռիքչի ժամից առնվազն երկու ժամ առաջ։

Նշված չվեչթով Հայաստան վերադարձող ուղևորները կենթարկվեն 14-ճրյա պարտադիր կարանտինի, այսինքն, հասնելուն պես՝ բոլորը “Զվարթնոց” օդանավակայնից կտեղափոխվեն հատուկ նախատեսված վայր, կեցության ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը։

Հարկ է նշել, որ նշված չվերթով Հայաստան կարող են վերադառնալ ինչպես ՀՀ, այնպես էլ վերջիններիս ընտանիքի անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները։ Նրանք պետք է իրենց հետ ունենան ընտանեկան կապը հաստատող փաստաթուղթ կամ դրա պատճենը։

Ինքնաթիռում կա ընդամենը 150 նստատեղ, տոմսերը կտրամադրվեն ըստ Ուկրաինայում ՀՀ դեսպանության Հյուպատոսական բաժնում (հեռախոս՝ +38 044 486-49-96, +38 073 373-74-47, էլ. փոստ [email protected]) կամ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում (հեռախոս՝ +38 048 703-91-78, +38 068 300-88-77 էլ. փոստ [email protected]) հաշվառվածների ցուցակի ժամանակակագրության։ Ցուցակները լրացուցիչ կհրապարակվեն։