Բավ է պառակտվել
16-07-2018 14:13

Արշակունյաց պողոտայում շենքի փլուզման հետևանքով վիրավորված քաղաքացիներից մեկը մահացել է

Այսօր Արշակունյաց պողոտայում շենքի փլուզման հետևանքով վիրավորված քաղաքացիներից մեկը մահացել է։

«Վիրավորներից մեկը մահացել է», – տեղեկատվությունը հաստատեցին հիվանդանոցից։

Հիշեցնենք, որ այսօր`հուլիսի 16-ին, ժամը 11։13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 23 շենքը մասամբ փլուզվել է։

Կա երեք տուժած, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է։

Պարզվել է, որ փլուզվել է նշված հասցեում գտնվող շենքի ճակատային հատվածի քիվը (մոտ 10 մ), ինչի հետևանքով կան տուժածներ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հեռացրել թուլացած քարերը (2 հատ) և թուլացած օդորակիչը: