Բավ է պառակտվել
16-12-2021 15:36

Չավուշօղլուն հայտարարել է, որ դիտարկվում են Ստամբուլ-Երևան չվերթի համար ներկայացված հայտերը

Անկարան դիտարկում է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթերի բացման վերաբերյալ թուրքական և հայկական ավիաընկերությունների հայտերը, որոշումը կրող է կայացվել մոտ օրերս, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն։

«Ավիաընկերությունների հայտերը քննարկվում են Թուրքիայի տրանսպորտի նախարարությունում և քաղավիացիայի գլխավոր վարչությունում Առհասարակ թուրքական կողմը դրական մոտեցում ունի այս հարցում։ Մոտակա օրերին կորոշվի, թե որ ընկերությունները կկարողանա թռիչքներ կատարել այդ երթուղով»,-ասել է Չավուշօղլուն լրագրողներին ԱՄԷ կատարած այցի ժամանակ։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին, վկայակոչելով Anadolu գործակալությունը։

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան և Հայաստանը կարող են հատուկ բանագնացներ նշանակել երկրների միջև հարաբերությունները կարգավորելու և դեպի Երևան չարտերային թռիչքներ բացելու մտադրության համար։ Նախօրեին Չավուշօղլուն հայտարարեց, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնացն է լինելու ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։

Երևանի դիրքորոշումը ներկայցրեց ԱԳՆ մամլո քարտուղար Վահան Հունանյանը, հայտարարելով Հայաստանի իշխանության դրական արձագանքի և Թուրքիայի հետ երկխոսություն սկսելու համար իր բանագնացին նշանակելու պատրաստակամության մասին։

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բացակայության մասին

1991-ի դեկտեմբերի 24-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, բայց մինչ օրս հրաժարվում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել:

1993-ին Թուրքիան միակողմանիորեն փակեց իր օդային և ցամաքային սահմանները Հայաստանի հետ: Օդային սահմանը բացվեց 1995-ին` միջազգային հանրության ճնշման ներքո: Ցամաքային սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար Թուրքիան առաջ է քաշում մի շարք անընդունելի պայմաններ, մասնավորապես` հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից:

1991 թվականից ի վեր արվել են երկկողմ հարաբերությունների կարգավորման մի շարք փորձեր, որոնք արդյունք չեն տվել Թուրքիայի դիրքորոշման պատճառով:

Հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008-ի աշնանը նախաձեռնեց Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը: 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն 2010 թվականի ապրիլի 22-ին Սարգսյանն իր հրամանագրով կասեցրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել այն։