Մարդը զարմանալիորեն անտարբեր է վերաբերվում անվերադառնալի կորցրած իր կյանքի օրերին, սակայն նա զղջում է, երբ կորցնում է հարստությունը
07-04-2018 13:50

Բրեժնևի «Չայկա»-ն հանվել է վաճառքի

Ռուսական «Յուլա» հայտարարությունների կայքում հայտնվել է 1980թ. արտադրության ԳԱԶ-13 «Չայկա» մեքենայի վաճառքի մասին հայտարարությունը, գրում է motor.ru-ն՝ մանրամասնելով, որ ժամանակին դրանով տեղաշարժվել է ԽՍՀՄ առաջնորդ Լեոնիդ Բրեժնևը:

Նշվում է, որ 30 մլն ռուբլիով վաճառվող «Չայկա»-ով Բրեժնևը տեղաշարժվել է 1982թ. Ուզբեկստան կատարած այցի ժամանակ:

Մեքենան համալրված է 5.53 լ աշխատանքային ծավալով, 195 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչով, որը 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 20 վայրկյանում: Մինչդեռ դրա զարգացրած առավելագույն արագությունը 160 կմ/ժ է: