Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ցավակցություն է հայտնել Իրանում տեղի ունեցած ահաբեկչական գործության առիթով.
«Մենք մեր անկեղծ ցավակցությունն ու վշտասկցությունն ենք հայտնում Իրանի ժողովրդին և Իրանի կառավարությանը Շիրազ քաղաքի Շահչերաղ սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, որի հետևանքով անմեղ մարդիկ են զոհվել: Տուժածներին շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,– Twitter-ի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Վահան Հունանյանը։
Ըստ իրանական լրատվամիջոցների՝ առնվազն 15 մարդ, այդ թվում՝ 2 երեխա է զոհվել, 27-ը՝ վիրավորվել զինված ահաբեկչի հարձակման հետևանքով, ով հոկտեմբերի 26-ի երեկոյան ներխուժել է Շահչերախի դամբարան և ինքնաձիգից կրակ բացել երեկոյան աղոթքին պատրաստվող մարդկանց վրա։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը։

Բավ է պառակտվել