Բավ է պառակտվել
15-05-2022 12:02

Հայաստանի քաղաքներից մեկում հրդեհի պատճառով 39 մարդ է տարհանվել

Կիրակի օրը խոշոր հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում։

ԱԻՆ-ը տեղեկացմամբ՝ ժամը 07։58-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 12-րդ շենքի առաջին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:29-ին, մարվել՝ 09։05-ին: Այրվել են բնակարանի պատշգամբը, հյուրասենյակը և խոհանոցը՝ գույքով (մոտ 50 քմ): Փրկարարները շենքից տարահանել են 39 քաղաքացու։ Տուժածներ չկան։