Բավ է պառակտվել
04-10-2019 15:29

Չեմ զղջացել, որ երաշխավորել եմ ԱԱԾ տնօրենի պաշտոնում Արթուր Վանեցյանին. Ֆելիքս Ցոլակյան

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր իր պաշտոնավարման մեկ տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին ասաց, որ ինքն էր երաշխավորել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի համար։ Լրագրողների հարցին, թե զղջացել է արդյոք իր քայլի համար․« Չէ ինչի՞ համար»:
Վերջինս չցանկացավ մեկնաբանել սակայն Արթուր Վանեցյանի հայտարարությունները, «Ես որևէ մեկի հայտարարությունը մեկնաբանել չեմ ցանկանում և մեկնաբանում է միայն իմ հայտարարությունները:
Ցոլակյանը կոչ արեց Ազգային անվտանգության ծառայության մասին ընդհանրապես քիչ խոսել, քանի որ ամեն խոսքը կարող է հետևանք ունենալ ևհավելեց,որ այլ քաղաքական հարցերի պատասխանել չի պատրաստվում։
Հարցին՝ թե ուժային կառույցների ղեկավարների հրաժարականներից հետո պե՞տք է արդյոք սպասել իր հրաժարականին․ «Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շարունակելու եմ աշխատել»,֊ասաց Ցոլակյանը: