Բավ է պառակտվել
12-09-2021 15:54

Մեկ ամսից «Սևան» ազգային պարկը լիճը մաքրելու համար սեփական տեխնիկա կունենա

Ռոմանոս Պետրոսյանը վստահեցրել է, որ Սևանում ապօրինի շինությունների ման աշխատանքները նոր թափ կստանան։

Մեկ ամսից «Սևան» ազգային պարկը լիճը մաքրելու համար սեփական տեխնիկա կունենա։ Այս մասին հայտնել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում։

Նրա խոսքով՝ դրանից հետո ապօրինի շենք-շինությունների ու կառույցների ապամոնտաժման աշխատանքները նոր թափով կվերսկսվեն։

««Չորս հատուկ տեխնիկա ենք ձեռք բերել, և արդեն մեկ ամսից «Սևան» ազգային պարկը կունենա նորագույն տեխնիկայով հագեցած ավտոպարկ»,- գրել է գերատեսչության ղեկավարը։

Նա հայտնել է, որ ապօրինի շենք-շինությունների ու կառույցների ապամոնտաժման համար ազգային պարկում 12 նոր աշխատատեղեր կստեղծվի: