Բավ է պառակտվել
18-12-2018 14:53

Հայաստանում գազից թունավորվել է չորս մարդ, այդ թվում՝ մանկահասակներ

Երեքշաբթի, ժամը 09.20-ին, Վանաձոր քաղաքի ոստիկանության բաժանմունքը ահազանգ է ստացվել հիվանդանոցից, որ “անհայտ նյութով թունավորում” ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել չորս մարդ:

Ոստիկանության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, հոսպիտալացվել են 1958թ. ծնված Գենյա Ա.-ն, 1989թ. ծնված Անուշ Օ. -ն, 2012թ․ ծնված Արտակ Մ.-ն և 2009թ. ծնված Անի Մ.-ն։
Անուշը տեղեկացրել է օպերատիվ խմբին, որ թունավորման պատճառը բնակարանում գազի արտահոսքն է։
Ընթանում է հետաքննություն: