Բավ է պառակտվել
27-12-2018 09:28

Երևանում ոստիկանություն են տարվել չորս քրեական հեղինակություն․ օրաթերթ

“Հայկական ժամանակ” օրաթերթը տեղեկացնում է, որ երեկ Երևանի սրճարաններից մեկում ոստիկանությունը հերթական գործողություններն է իրականացրել։

Իրականացված միջոցառումների արդյունքում չորս քրեական հեղինակություն տարվել են ոստիկանություն։ Աղբյուրին հաջողվել է պարզել, որ նրանց թվում է եղել նաև Զապ մականունով քրեական հեղինակություն Անդրանիկ Սողոյանը, մյուսների անուններն անհայտ են։
ՀՀ ոստիկանությունից պարբերականի հարցմանն ի պատասխան ասվել է, որ ոստիկանությունը մշտապես կատարում է կանխարգելիչ աշխատանքեր, սակայն ձեռնպահ են մնացել այլ մանրամասներ հայտնելուց: