Բավ է պառակտվել
25-08-2016 10:03

4 սովորություն, որոնք կրճատում են կյանքը

Ոմանք կարծում են, որ եթե մեկ անգամ է կյանքը տրվում, ուրեմն պետք է ոչնչից չզրկեն իրենց ու անեն ինչ ուզում են: Սակայն կյանքի հանդեպ նման մոտեցումը կարող է վաղաժամ մահվան պատճառ դառնալ, զգուշացնում են գիտնականները:

Պրոֆեսոր Դեւիդ Շպիգելհալթերը Քեմբրիջի համալսարանից մարդկանց կոչ է անում վերահսկողության տակ պահել իրենց կենսակերպը ու գիտակցաբար ընտրել լիցքաթափվելու միջոցները: Գիտնականի խոսքով, որոշ «փոքր հաճույքներ», որոնց օգնությամբ մարդկանց մեծ մասը սովոր է լիցքաթափվել ու թոթափել կուտակված լարվածությունը, ամենեւին էլ անվնաս չեն առողջության ու կյանքի համար

Ծխելը

Մարդու ամենավտանգավոր թուլություններից մեկը ծխելն է, վստահեցնում է պրոֆեսորը: Մասնավորապես օրական մեծ ծխախոտ ծխելով՝ մենք միջինը 15 րոպեով կրճատում ենք մեր կյանքի տեւողությունը, իսկ մեկ տուփ ծխելով՝ 5 ժամով:

Ոգելից խմիչք

Նրանք ովքեր սովոր են երեկոյան աշխատանքից հետո լիցքաթափվել խմիչքի օգնությամբ, նույնպես մտահոգվելու առիթ ունեն: Պրոֆեսորը եկել է այն եզրակացության, որ թեկուզ եւ փոքր քանակություններով, բայց ամեն երեկո խմելու սովորությունը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ՝ օրական 3 բաժակ գինին տղամարդկանցից խլում է 4 ամսվա կյանք, իսկ կանանցից՝ 16, համարում է փորձագետը:

Հեռուստացույց

Վնասակար հաճույքների ցանկում է հայտնվել նաեւ ամեն օր հեռուստացույց դիտելը: Շպիգելհալթերը պնդում է, որ հեռուստացույցի առաջ անցկացված մեկ ժամը կյանքը կրճատում է 15 րոպեով:

Վերամշակված միս

Ամեն օր վերամշակված միս ուտելու սովորությունը նույնպես շատ վնասակար է: Յուրաաքանչյուր նրբերշիկ, մանավանդ ամեն օր ուտելու դեպքում, կրճատում է կյանքը 15 րոպեով: