Բավ է պառակտվել
22-09-2016 17:01

Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները

Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը: Երրորդ Հանրապետության գլխավոր ձեռքբերումների և անհաջողությունների մասին պատմում է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ձեռքբերումներ

• Երորրդ Հանրապետությունը գոյություն ունի: Հիշեցնենք, որ Առաջին Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը 2,5 տարի, իսկ դրանից առաջ Հայաստանը գրեթե 600 տարի զուրկ էր պետականությունից:

• Ղարաբաղ: Գլխավոր ձեռքբերումներից մեկն այն է, որ մենք ունենք երկու հայկական պետություն: Եվ չնակած, որ ԽՍՀՄ-ը կփլուզվեր անկախ 1988-1994թթ.-ի ղարաբաղյան շարժումից, իսկ Հայաստանը կամա թե ակամա ձեռք կբերեր անկախություն, սակայն առանց Ղարաբաղի:

• Լուծված են ֆիզիկական գոյատևման հարցերը: Այս տարիներին Հայաստանում ստեղծվել են պետական ինստիտուտներ, երկիրը դարձել է հնարավոր բոլոր կազմակերպությունների անդամ:

• Տարածաշրջանի վերահսկողություն: Հայաստանը, ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի, ամբողջությամբ վերահսկում է իր տարածքը:

• Նավթ չունեցող նախկին խորհրդային հանրապետությունների շրջանում (չհաշված Մերձբալթիկան) ամենաարժանի տնտեսության առկայությունը:

• Բազմակարծության տարրերով քաղաքական համակարգի ստեղծում, ինչով չեն կարող հպարտանալ նախկին ԽՍՀՄ-ի շատ երկրներ, այդ թվում` Ռուսաստանը և Բելառուսը:

Անհաջողություններ

• Հայաստանի քաղաքական համակարգը բավական մրրկային է, քանի որ դրա կառուցումը, մեղմ ասած, դեռևս ավարտված չէ:

• Հասարակության մեջ ակնհայտ բևեռացում է նկատվում և վերնախավից շարքային քաղաքացիների «մեկուսացում», որն իրական լեգիտիմություն չունի:

• Կուսակցական համակարգը շատ թույլ է: Մի փոքր չափազանցնելով կարելի է ասել, որ Հայաստանում քաղաքական կուսակցություններ չկան: Հասարակության մեջ նկատվում է ընդհանուր քաղաքական համակարգի մերժում, ինչպես ընդդիմության, այնպես էլ` իշխանական:

• Իշխանությունը չի վայելում քաղաքացիների վստահությունը: Առաջնորդների ռոտացիան ուղեկցվում է հասարակության վստահության ցածր մակարդակով, և այդ ռոտացիայի արդյունքները մարդիկ չեն ընդունում: 90-ականներին կազմակերպված այդ բոլոր ընտրություններից հետո, խոսում են կեղծումների մասին:

Հույս կա

• «Չնայած, որ դեռ շատ աշխատանք կա, սակայն հիմքն արդեն դրվել է...Եվ սա հայկական պետությունն է, որ գոյություն ունի: Սա, հավանաբար, այս 25 տարվա մեջ ամենահիմնական ձեռքբերումն է», - կարծում է քաղաքագետը:

Ինչպես է ամեն ինչ սկսվել...

• Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ, 1991թ. հենց սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու վերաբերյալ։

• Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 99%-ը կողմ էր քվեարկել: Երկու օր անց հանրապետության Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն։