Բավ է պառակտվել
26-11-2022 15:54

Հայաստանում խոշոր ավտովթարի հետևանքով 4 մարդ է մահացել

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել շաբաթ գիշերը Հայաստանում։

Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը 01:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ.

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական ​​հաշվարկ։

Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին, բախվել են «BMW» (վարորդ՝ Վ. Դ., ծնված 2003 թ.) և «Volkswagen Golf» (վարորդ՝ Հ. Մ., ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BMW» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և ուղևոր Ս. Ա.-ին (ծնված 1997 թ.), ովքեր հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «BMW» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Գ. Վ.-ի (ծնված 1989 թ.), իսկ «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայից՝ վարորդի, ուղևոր Ս. Ժ.-ի (ծնված 1993 թ.) և անձը չպարզված քաղաքացու դիերը։