Բավ է պառակտվել
05-02-2019 17:00

Հայաստանի բնակչության թիվը կրճատվում է

Ըստ ընթացիկ հաշվարկի՝ Հայաստանի մշտական բնակչության թիվը, 2011 թ.-ին անցկացված մարդահամարի հիման վրա, 2019 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 965.1 հազար մարդ: Այդ մասին վկայում են ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները: 

2018 թ.-ի հունվարի 1-ի համեմատ այս ցուցանիշը նվազել է 7,6 հազ մարդով: Բնակչության թվի նվազումը պայմանավորված է բացասական միգրացիոն սալդոյի ավելցմամբ` 18,5 հազար մարդ, 10,9 հազար մարդ բնակչության բնական աճի նկատմամբ:
Միաժամանակ, ըստ ԱՎԿ տվյալների, բացասական միգրացիոն սալդոն մեկ տարում նվազել է 13,4 հազար մարդուց մինչև 7,6 հազար մարդ, իսկ բնական աճն ավելացել է 10,6 հազարից 10,9 հազար մարդ:

2018 թ.-ում Հայաստանում ծնված երեխաների թիվը նվազել է 3,1%-ով և կազմել է 36 502: Միաժամանակ հաշվետու ժամանակաշրջանում մահվան դեպքերի թիվը նվազել է 5,5%-ով` կազմելով 25 645:
Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի, Հայաստանի քաղաքային բնակչության թիվը հունվարի 1-ի դրությամբ կազմել է 1 894.5 հազար մարդ (1,3 հազարի նվազում), ընդ որում Երևանի բնակչության թիվը կազմել է 1 080.1 հազար մարդ: Գյուղական շրջաններում բնակչության թիվը նվազել է 6,3 հազար մարդով, կազմելով 1 070.6 հազար մարդ։