Բավ է պառակտվել
08-03-2022 13:48

Ուկրաինայից փախստականների թիվը մինչև մարտի 9-ը կարող է հասնել 2 միլիոնի․ ՄԱԿ

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին կարծում է, որ Ուկրաինայից փախստականների թիվը մինչև չորեքշաբթի կարող է հասնել 2 միլիոնի։

«Կարծում եմ, որ վաղը սահմանները հատած և հարևան երկրներում հայտնված ուկրաինացիների թիվը կհասնի 2 միլիոնիմ»,- երեքշաբթի ասել է Գրանդին France Inter ռադիոկայանի եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ փախստականների մեծամասնությունը կանայք են, երեխաներ և ծերեր։

Գրանդին նաև կոչ է արել ապահովել մարդասիրական միջանցքների աշխատանքը և վստահեցրել, որ ՄԱԿ-ը և այլ միջազգային կազմակերպություններ պատրաստ են աջակցել ալդ հարցում։

Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության դիմումի։ Նա ընդգծել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացումը։ Դրանից հետո ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, ինչպես նաև մի շարք այլ երկրներ հայտարարեցին, որ պատժամիջոցներ են սահմանում ռուսաստանցի ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։