Բավ է պառակտվել
05-11-2021 20:27

Երևանի պիցերիաների հոսպիտալացված հաճախորդների թիվը հասել է 44-ի․ ԱՆ

Երևանում արդեն 44 քաղաքացի է հոսպիտալացվել, ովքեր թունավորվել են «Տաշիր պիցցա»-ի պիցերիաներում, հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ինֆեկցիոն ազգային կենտրոն տեղափոխված քաղաքացիների թվում կա երկու երեխա՝ 10 և 13 տարեկան։

Հոսպիտալացվածները պատմել են, որ սնվել են «Տաշիր պիցցա» հանրային սննդի կետում. 13-ը՝ Երևանի Հյուսիսային պողոտայում, իսկ 2-ը՝ Խանջյան փողոցում գտնվող մասնաճյուղերում: Հիվանդների վիճակը միջին ծանրության է։

Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել հիշյալ սննդի ցանցի երկու կետում։

«Հաշվի առնելով, որ «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններով հոսպիտալացվածները շատացել են, առողջապահության նախարարությունը հորդորում է վերջին 2 օրվա ընթացքում նշված պիցցերիաների ցանցից օգտված քաղաքացիներին դիմել բժշկական օգնության` ջերմության բարձրացում, փորլուծություն, փսխում, սրտխառնոց, ընդհանուր թուլություն ունենալու դեպքում», - քաղաքացիներին են դիմել առողջապահության նախարարությունից։