Բավ է պառակտվել
23-07-2019 13:33

Կտրուկ ավելացել է Հայաստանից Ռուսաստան արտագաղթողների թիվը

Economy Times-ի տվյալներով 2019թ հունվար-ապրիլ ամիսներին կտրուկ ավելացել է Ռուսաստանի բնակչության միգրացիոն աճը։

Գայդարի անվան տնտեսական քաղաքականության ինստիտուտի ուսումնասիրությունների համաձայն՝ 2019թ․առաջին ամիսներին (հունվար-ապրիլ) Ռուսաստանի բնակչության միգրացիոն աճը կազմել է 98 հազ․մարդ։ 2018թ նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել է 57,1 հազ․մարդ։

Ամենից շատ ավելացել է ներգաղթյալների թիվը Ղազախստանից (16,1հազ), Ուկրաինայից (16,1հազ), Տաջիկստանից (14.2 հազ) և Հայաստանից (12,8 հազ)։ 2018թվականին այդ ցուցանիշը կազմել է 4,9 հազ․մարդ։

Նշվել է նաև, որ 2019թ հունիսի 1-ի դրությամբ Ռուսաստան է ժամանել 491 հազ․Հայաստանի քաղաքացի։
Ռուսաստանի հիմնական միգրացիոն դոնոր են հանդիսանում Ղազախստանը, Ուկրաինան, Տաջիկաստանը և Հայաստանը։