Բավ է պառակտվել
08-11-2021 11:44

Հայաստանում «Տաշիր պիցցա»-ի մասնաճյուղերում թունավորվածների թիվը գերազանցել է 170-ը

Նոյեմբերի 7-ի՝ ժամը 20:30-ի դրությամբ «Տաշիր պիցցա»-ի մասնաճյուղերում թունավորվածների թիվը հասել է 171-ի, հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

«Ստացիոնար բուժում է ստանում 99 պացիենտ, նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, դուրս է գրվել 72 քաղաքացի»,- ասվում է գերատեսչության ֆեյսբուքյան էջում։

Տեղեկացվում է, որ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում բուժօգնություն է ստանում 73 հիվանդ, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում՝ 1, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում՝ 11, Արարատի ԲԿ-ում՝ 1, Մարտունու ԲԿ-ում՝ 2, Իջևանի ԲԿ-ում՝ 2 հիվանդ։

Նախօրեին հաղորդվել էր, որ հոսպիտալացված քաղաքացիները հայտնել են, որ նախորդ օրը սնվել են «Տաշիր Պիցցա»-ի Հյուսիսային պողոտայում և Խանջյան փողոցում գտնվող մասնաճյուղերում։ «Տաշիր Պիցցա» ցանցի ղեկավարությունը որոշել է ժամանակավորապես փակել պիցերիաների մասնաճյուղերը՝ խնդիրը հայտնաբերելու և լուծելու համար։