Հայաստանի ոստիկանությունը բերման է ենթարկել 277 ընդդիմադիր ակտիվիստի, ովքեր չորեքշաբթի օրը փակել են փողոցները՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Չորեքշաբթի առավոտյան Երևանում վերսկսվել են անհնազանդության բողոքի ակցիաները։ Կենտրոնում շարժումը կաթվածահար է եղել, ակցիաներ են ընթանում նաև Հայաստանի մայրաքաղաքի այլ շրջաններում։