Բավ է պառակտվել
18-03-2020 12:34

ՀՀ–ում վարակվածների թիվը դարձավ 84 (Տեսանյութ)

Այս պահին ունենք կորոնավիրուսով հիվանդացության 84 հաստատված դեպք, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առայժմ աշխատում ենք մեկուսացման ռազմավարությամբ: Էջմիածնից և արտադրամասի դեպքերից բացի, մնացած դեպքեը լոկալ են: Չարենցավանում, օրինակ, լոկալ դեպքեր են, նրանք շփումներ չեն ունեցել այլ մարդկանց հետ, ժամանել են Ֆրանսիայից», - ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դեպքերի 81 տոկոսն Էջմիածնի և արտադրամասի պատճառով է:
«Էջմիածնի դեպքերը դանդաղել են, իսկ արադրամասի առումով «վազքի մեջ ենք»: Այս պահին ունենք 444 մարդ՝ մեկուսացված և ավելի քան 700 մարդ, որոնց խնդրել ենք ինքնամեկուսացվել», - նշեց վարչապետը:
Վարչապետը նշեց նաև, որ թոշակների բաժանման պրոցեսը, հնարավոր է, ամենառիսկայինը լինի կորոնավիրուսի տարածման առումով, դրա համար որոշել են այդ հարցը կազմակերպել այլ կերպ, որպեսզի տարեցները չգան և կուտակվեն փոստային բաժանմուքններում։
«Մենք այնպես կանենք, որ Հայփոստի աշխատակիցները նրանց թոշակները բաժանեն տներում: Պարետատունը հենց հիմա նիստ է անում, և այդ հարցերին կտրվի մաքսիմալ լուծում», - նշեց վարչապետը:
Անդրադառնալով հիվանդների վիճակին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թոքաբորբ ունեցող երկու անձանց վիճակը լավ է:
«84 քաղաքացիներից 26 հոգին ունի 36 աստիճանից բարձր ջերմություն, 6 հոգի ունի 38 և բարձր ջերմություն, 39 աստիճան ջերմող պացիենտ չունենք: Որոշ պացիենտներ, առհասարակ, ջերմություն չունեն», - ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ այս պահի դրությամբ արվել է 700-ից ավելի թեստ:

 

 

Արմինե Գևորգյան