Բավ է պառակտվել
14-07-2020 17:52

Հայկական կողմի զոհերի թիվը հայ-ադերբեջանական սահմանին արդեն 4-ն է

Հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: Այս մասին հաղորդում է Հայաստանի ՊՆ մամլո ծառայությունը։

“Գերատեսչությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և խորին ցավակցություն ու զորակցություն հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին”,- ասվում է նախարարության հայտարարությունում: