Բավ է պառակտվել
31-07-2016 19:31

«Սասնա ծռերը» վայր են դնում զենքերն ու հանձնվում իշխանությանը

«Առաջին լրատվական»-ի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը քիչ առաջ ուղիղ եթերում հայտարարեց, որ ՊՊԾ-ից քիչ առաջ զանգահարել է Վարուժան Ավետիսյանն ու ասել, որ 20:00-ին վայր են դնում զենքերն ու հանձնվում իշխանություններին: Որպես բանակցող հանդես է գալիս գեներալ Վիտալի Բալասանյանը:
«Ունենք երկու տարբերակ՝ մարտի բռնվել ոստիկանության և այլ ծառայողների հետ, հեղելով այն մարդկանց արյունները, որոնք քիչ առնչություն ունեն ռեժիմ հետ, մյուսը՝ չգնալ արյունահեղության, կամ մնալ ռազմագերու կարգավիճակում, ծանր որոշում էր մեր համար, ռազմագերու կարգավիճակը»,-ասել է Վարուժան Ավետիսյանը: