Բավ է պառակտվել
01-08-2019 16:32

Արտակարգ իրավիճակ Բագրատաշենի անցակետում․օգտվելով առիթից՝ շատերը գողացել են իրենց բեռները

Հինգշաբթի կառավարության նիստից հետո պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը դժգոհել է այն քաղաքացիներից, ովքեր պատրաստ են օգտագործել ցանկացած իրավիճակը։

Հուլիսի 29-ին “Բագրատաշեն” անցակետում Ալավերդու 29-ամյա բնակիչը ինքնավնասումներ կատարելով՝ փորձել է խոսափել ներմուծվող ապրանքի որոշակի մասի մաքսային ձևակերպումներից։

Նրան տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց, որտեղ բժշկական օգնություն ստանալուց հետո, նա վերադարձել է մաքսակետ և ավարտել ձևակերպումները։

“Օգտվելով այն հանգամանքից, որ աշխատողների ուշադրությունը շեղվել է՝ մեր շատ համաքաղաքացիներ փորձել են գողանալ իրենց բեռները։ Կարծում եմ՝ դեպքերը փոխկապակցված չեն, այսինքն՝ չի կազմակերպվել շոու, որպեսզի մնացած անձիք կարողանան անցկացնել իրենց ապրանքը”,-ասել է Անանյանը։