Բավ է պառակտվել
05-05-2019 22:31

Արտակարգ իրավիճակ Շերեմետևո օդանավակայանում ինքնաթիռի վթարային վայրէջքի ժամանակ. կան զոհեր

 

Մոսկվա-Մուրմանսկ չվերթ կատարող SSJ-100 մարդատար ինքնաթիռն այրվել է Շերեմետևո օդանավակայանում վթարային վայրէջք կատարելիս: Քննչական կոմիտեում հաստատել են 13 մարդու, այդ թվում՝ երկու երեխայի մահվան փաստը, Առողջապահության նախարարությունում տեղեկացրել են, որ պատահարի արդյունքում տուժել է յոթ մարդ: Մարդատար օդանավում գտնվել է ընդհանուր առմամբ 73 ուղևոր և անձնակազմի 5 անդամ.
Պատահարի կապակցությամբ Ռուսաստանի ԱԻՆ-ում բացվել է թեժ հեռախոսագիծ: 8-800-775-17-71 շուրջօրյա հեռախոսահամարով ինքնաթիռում գտնվող ուղևորների հարազատներն ու մտերիմները կարող են տեղեկություններ և հոգեբանական օգնություն ստանալ: Ուղևորների մի մասի մասին տեղեկություններ դեռևս չկան:
Ավելի վաղ պաշտոնապես տեղեկացվել էր մեկ զոհվածի և չորս տուժածի մասին: ԱԻՆ-ում հայտնել էին վեց հոսպիտալացվածների մասին:
Հրդեհն ինքնաթիռում մարվել է, հայտնի է, որ ամբողջապես այրվել է օդանավի պոչամասը:
Մոսկվայից Մուրմանսկ ուղևվորվող ինքնաթիռը մեկնելու կետ է վերադարձել այն բանից հետո, երբ ուղևորներից մեկը թևի հատվածում կրակ է նկատել և հայտնել այդ մասին անձնակազմին: