Բավ է պառակտվել
31-10-2016 12:32

Աբովյանում 8–ժամանոց վիրահատության ընթացքում բժիշկներին հաջողվել է հանել դանակը վիրավորի գլխից

Երկուշաբթի` հոկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 02։30-ի սահմաններում ոստիկանության Աբավյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի վրա գտնվող «Օլե» գիշերային ակումբի մոտ վիրավոր քաղաքացի կա։

Նշված վայր է ժամանել ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը։

Ակումբի մոտ հայտնաբերվել է Աբովյանի բնակիչ, 31-ամյա Մամիկոն Գրիգորյանը, ում գլխի ձախ ականջի հատվածում հայտնաբերվել է նաև դանակ։ Աբովյանի շտապ օգնության բժիշկները վիրավորին տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վիրավորին վիրահատել են 8 ժամ` կենաց-մահու պայքար են տանելով երիտասարդի կյանքը փրկելու համար։ Բժիշկներն ի վերջո գլխի միջից հանել են դանակը։

Ավելի ուշ պարզ է դարձել, որ մինչ դանակահարելը, Մ. Գրիգորյանի հետ գիշերային ակումբում անհարկի վիճաբանության մեջ է մտել Աբովյանի բնակիչ, 24-ամյա Հակոբ Արշակյանը, ով արդեն դրսում դանակով հարվածել է ակումբի տնօրենին և դիմել փախուստի։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 112 հոդվածի հատկանիշով` Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Հ. Արշակյանին հայտնաբերելու ուղղությամբ։