Բավ է պառակտվել
30-04-2021 12:06

Արտակարգ դեպք Երևանում․ այրվում են քաղաքի փոքր կենտրոնը սնուցող հոսանքալարերը (տեսանյութ)

ԱԻՆ-ում նշել են Երևանի Հրազդանի կիրճի Մանկական երկաթուղի տանող թունելի ծխապատման պատճառը։

Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, ապրիլի 30-ին, ժամը 07։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 80 հասցեի մոտակայքում գտնվող թունելից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, գազածխապաշտպան ծառայության մեքենա, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։
«Պարզվել է, որ Արամի փողոցի թիվ 80 հասցեի մոտակայքում գտնվող հորանում այրվում են Փոքր Կենտրոն թաղամասը սնուցող հոսանքալարերը»,- ասվում է տեղեկագրությունում։