Բավ է պառակտվել
20-08-2021 13:12

Արտակարգ դեպք Երևանում․ նռնակներով զինված տղամարդը մտել է բուքմեյքերական ընկերություն

Ուրբաթ առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ոստիկանության մամլո ծառայության հաղորդմամբ՝ օգօստոսի 20-ին, ժամը 09։00-ի Մալաթիայի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի նռնակներով մտել է Բաբաջանյան փողոցի 9/16 հասցեով գտնվող բուքմեյքերական ընկերություն։

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմը և օպերատիվ խումբը։

«Զինված տղամարդու հետ բանակցություններն արդյունք են տվել։ Նա դուրս է եկել բուքմեյքերական ընկերության գրասենյակից ու տեղափոխվել ոստիկանություն։ Պարզվել է ինքնությունը՝ Երևանի Բաբաջանյան փողոցի 34-ամյա բնակիչ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Մանրամասները ճշտվում են։