Բավ է պառակտվել
19-12-2019 18:21

Արտակարգ դեպք Երևանում․ զինկոմիսարիատի շենքում փլուզում է տեղի ունեցել, կան տուժածներ

Հինգշաբթի օրն արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես տեղեկացրել է Հայաստանի ԱԻՆ-ը, դեկտեմբերի 19-ին, ժամը 15։35-ին “911” ծառայություն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան 19ա հասցեով գտնվող Զինվորական կոմիսիարատի եռհարկանի շենքում փլուզում է տեղի ունեցել։

Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատները, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ փլուզվել է 1-ին հարկի սենյակներից մեկի հատակը (մոտ 25 քմ): Կա 11 տուժած։
Դեկտեմբերի 16-ից Հայաստանում սկսվել է ձմեռային զինակոչը։