Բավ է պառակտվել
05-06-2019 15:15

Հայաստանի ԱԱԾ-ին հատկացվող գումարները բավարար են միայն նվազագույն պահանջներն ապահովելու համար

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանն Ազգային ժողովում Հայաստանի 2018 թ․ բյուջեի կատարողականի քննարման ժամանակ հայտարարել է, որ գերատեսչությանը հատկացվող գումարները բավարարում են միայն նվազագույն պահանջների ապավովման համար։

“Ինչ ունենք, դրանով էլ աշխատում ենք և կատարում մեր պարտականությունները։ Սակայն ցանկալի կիներ շարունակաբար արդիականացնել և բարելավել (տեխնիկական հնարավորությունները՝ խմբ.)։ Տեխնիկան օրեցօր փոփոխվում է, արագ զարգանում, և խոսքը գնում է ահռելի գումարների մասին։ Մեկ փոքր գաղտնալսող սարքի գինը կարող է հասնել մի քանի տասնյակ հազարավոր դոլարի”,- ասել է նա։

Նա նշել է, որ կարևոր հարց է հանդիսանում նաև ծրագրային ապահովումը։

“Այսօր, խոսելով տեխնիկական հագեցվածության մասին, մենք ի նկատի ունենք նաև պետական կայքերի անվտանգության հարցը։ Կայքերի թիվն աճում է, համապատասխանաբար ավելանում է աշխատանքի ծավալը։ Այն սերվերները, որոնք հարկավոր է գնել և որոնց անվտանգությունն անհրաժեշտ է պաշտպանել հսկայական գումարներ են պահանջում”,-ասել է Վանեցյանը։

Միաժամանակ, ԱԱԾ ղեկավարը զերծ է մնացել կոնկրետ գումարներ նշելուց, ասելով, որ չկա այդպիսի կոնկրետ թիվ, որը նա կարողանար բարձրաձայնել և ասել, որ դա բավարար կլինի։

“Այսօր հատկացվող գումարները բավարար են նվազագույն պահանձժջներն ապահովելու համար։ Եթե լինեն լրացւոցիչ միջոցներ՝ մենք միայն շնորհակալ կլինենք և կկարողանանք ավելի արդյունավետ ծուծել մեր առաջ դրված խնդիրները։,-ասել է նա։

“Այսօր կա մի պրոդուկտ, որը գտնվում է թեստավորման փուլում, և եթե հաջողվի ստանալ վերջնական արդյունք, այն ավելի արդյունավետ կաշխատի։ Այդ պրոդուկտի շնորհիվ մենք կխնայենք այն միջոցներն, որոնք այժմ ծախսում ենք այլ երկրներից ԾԱ ձեռք բերելու համար։ Ինչու ոչ․մեր օգնությամբ տեղական արտադրողները կարող են դուրս գալ միջազգային շուկա”,- ասել է Վանեցյանը։

2018 թվականին պետբյուջեից ԱԱԾ-ին հատկացվել է 20,372 մլրդ․դրամ, փաստացի ծախսերը կազմել են 19,522 մլրդ․դրամ, որից 15,548 միլիարդը՝ աշխատավարձ։ 472,5մլն,դրամ վերադրաձվել է պետբյուջե։ (1$՝ 480.02դրամ)։