Բավ է պառակտվել
13-12-2017 14:45

Ինչ ուտեստներ պատրաստել 2018 թ. Ամանորին՝ Դեղին Հողեղեն Շան տարում

Տոնական սեղանը Ամանորի կարևոր բաղադրիչներից է: Այս գեղեցիկ տոնի նախօրեին շատ կանանց հետաքրքրում է մեկ հարց, թե ինչ յուրահատուկ ուտեստներով կարելի է զարմացնել հյուրերին այս անգամ:
Ինչպես հայտնի է, 2018 թվականին կիշխի Դեղին Հողեղեն Շունը, ուստի հարկավոր է հաշվի առնել, որ շունը սիրում է աշխուժություն և համեղ սնունդ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն ճաշատեսակներն ու խորտիկները, որոնք այս տարի կարող են զարդարել ձեր տոնական սեղանը:
Հիշեք, որ 2018 թվականի տոնական սեղանի հիմնական ճաշատեսակներում կիրառվող ամենակարևոր մթերքներից է միսը: Դա կարող է լինել տավարի, խոզի, ոչխարի կամ թռչնի միս:
Մսային ուտեստները կարելի է պատրաստել տարբեր ձևերով, դրանք կարելի է տապակել ջեռոցում կամ թավայի վրա, ինչպես նաև շոգեխաշել:
Բացի այդ, այս տարի անպայման պատրաստեք խոզապուխտով և երշիկեղենով մսային աղցաններ և նախուտեստներ:
Ցանկացած տոնական սեղանի գլխավոր նախուտեստը երշիկեղենն է: Այս անգամ աշխատեք, որ սեղանին լինի լայն տեսականի, բաղկացած սալյամիից, խոզապուխտից, ազդրապուխտից, բաստուրմայից, հավի ապխտած կրծքամսից, հնդկահավի մսից:
Շանը՝ իբրև տնային կենդանու, հետաքրքրում են բնական մթերքներից պատրաստված առավելապես պարզ ճաշատեսակները: Տոնական սեղանի պարտադիր բաղադրիչներից պետք է լինեն նաև կանաչեղենն ու բանջարեղենը: Իբրև նախուտեստ կարելի է պատրաստել բանջարեղենով և մսով տարատեսակ կանապեներ:
Հողեղեն Շունն անտարբեր չի նաև քաղցրեղենի նկատմամբ: Գեղեցիկ զարդարված տորթը նրան շատ կուրախացնի:
Հիշեք, Հողեղեն Շունը բարեհաճ է հողի վրա կամ հողի մեջ աճող մթերքների հանդեպ, օրինակ՝ կարտոֆիլի, գազարի և բազուկի հանդեպ: