Բավ է պառակտվել
18-12-2019 16:56

Ի՞նչ է սպասվում Ռուսաստանում աշխատող հայ վարորդներին


Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, ի պատասխան լրագրողի հարցին, նշեց, որ ԵԱՏՄ կոլեգիայից տեղեկատվություն է ստացել, որ այդ հարցը լուծվելու է ԵԱՏՄ համապատասխան համաձայնագրով։ Մելքումյանը ասում է, որ Ռուսաստանի օրենքի այդ կետը հակասում է Ռուսաստանի պարտավորություններին՝ ԵԱՏՄ-ի նկատմամբ։
Վերջինս առաջարկեց սպասել ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից այդ համաձայնագրի վավերացմանը։
Նշենք, որ Ռուսաստանում 2017 թվականի հուլիսի 1-ից գործում են «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին դաշնային օրենքում» կատարած փոփոխությունները, որոնց համաձայն՝ արգելվում է աշխատանքի վերցնել օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող քաղաքացիների։
Նշենք,որ Միքայել Մելքումյանը ամփոփում էր հանձնաժողովի 1 տարվա գործունեությունը Վերջինս անդրադարձավ Մեղրու ազատ տնտեսական գոտուն՝ ասաց ,որ տրված արտոնությունները պետք է փոխվեն։ Ըստ նրա տրված արտոնությունները չեն նպաստում արդյուանվետ գործելուն,հետևաբար պետք է ֆորմուլան փոխվի։
Նշենք,որ այս տարի ավարտվում է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունը։
Պատգամավորի խոսքով այս ընթացքում Հայաստանը եղել է բանակցող, և ազատ առևտրի տարբեր համաձայնագրերով ԵԱՏՄ-ին միացել են Իրանը, Սինգապուրը, Սերբիան, Չինաստանի հետ ոչ տարիֆային պայմանագիր է կնքվել։
«Օրերս Սանկտ-Պետերբուրգում տեղի կունանա ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստ, որտեղ նոր կոլեգիայի ձևավորման հարցը կքննարկվի, որովհետև Հայաստանը իր նախագահությունը հանձնում է, և մեր ներկայացուցիչները պետք է այն փոխանցեն Բելառուսի ներկայացուցիչներին»,- նշեց նա։
Պատգամավորը նշեց նաև,որ գալիք տարում՝ մարտ-ապրիլի դրությամբ, ԵԱՏՄ տարածքում ռոումինգը չեղյալ կհամարվի, այսինքն՝ բջջային կապը կլինի նույն տիրույթում։
Անդրանառնալով ԵԱՏՄ պետությունների միջև միասնական շուկա ստեղծելուն՝ Մելքումյանն ասաց, որ թեև նախատեսված է միասնական շուկա ստեղծել 2025 թ-ից, մինչդեռ այսօր կան նախադրյալներ որոշ ոլորտներում ունենալ միասնական շուկա:
«2015 թ հունվարի 2-ից անդամակցում ենք ԵԱՏՄ-ին, և պետությունների միջև պարտավորվածություն կա, որ 2025 թվականի հունվարի 1-ից է կայանալու միասնական շուկան: Կարծում եմ՝ 10 տարին բավականին շատ ժամանակահատված է, որոշ շուկաներ կարող են շատ ավելի շուտ կայանալ, ինչպես օրինակ էներգետիկը և այլն», - հավելեց նա:
Ի դեպ 2020թ․ սպասվում է գնաճ ՝ԵԱՏՄ–ի պայմաններով պայմանավորված։ Թանկանալու են մոտ 700 ապրանքի գներ։
Մելքումյանը ասում է,որ բայց դրանց մեծ մասի թանկացման բեռը հաղթահարված է,քանի որ դրանց մի մասը 2 կամ 1 տարի առաջ թանկացել է։ Իսկ ապրանքների միջին թանկացումը կկազմի 5-ից 7 տոկոս։

 

Արմինե Գևորգյան