Բավ է պառակտվել
25-07-2022 16:34

CNN-ը Հայաստանը ներառել է աշխարհի լավագույն զբոսաշրջային ուղղությունների թոփ 23-ում

Ամերիկյան հեղինակավոր CNN ռեսուրսը նշել է աշխարհի 23 լավագույն զբոսաշրջային ուղղություններն ու երթուղիները, որոնց թվում է նաև Հայաստանը։

Հայաստանի մասին հատվածը կոչվում է «Հայաստանը և Մետաքսի ճանապարհը»։ Նշվում է, որ Հայաստանում երթուղիները լավագույններից են Եվրոպայում։

««Հայաստանը և Մետաքսի ճանապարհը» 11-օրյա ճանապարհորդությունն անցնում է լավագույն երթուղիներով՝ ներառելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող Սանահին և Հաղպատ վանքերը, անցնելով կրաքարային բլուրներով և խիտ անտառներով»,- ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ Գեղամա լեռներում կարելի է զբաղվել հետիոտնային զբոսաշրջությամբ և բարձրանալ երկրի ամենաբարձր լեռը՝ Արագածը։