Այսօր աշխարհը նշում է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը:
2003 թվականի հոկտեմբերի 31-ի 58/4 բանաձևով Միացյալ ազգերի կազմակերպությունը դեկտեմբերի 9-ը հռչակեց Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոչ արեց բոլոր պետություններին ստորագրել կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված Հռչակագիրը: Հայաստանը ստորագրեց այն 2003 թվականին:
Այսօր աշխարհի շատ երկրներում կազմակերպվում են ասուլիսներ, հանդիպումներ և այլ միջոցառումներ: