Բավ է պառակտվել
09-12-2018 12:22

Մեկնարկել են Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները

Դեկտեմբերի 9-ին, տեղական ժամանակով ժամը 08։00-ին Հայաստանում մեկնարկել են Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները։

Ձևավորվել է 2010 ընտրական տեղամաս, որից 12-ը՝ քրեակատարողական հիմնարկներում, ևս 41 ընտրական հանձնաժողով կազմակերպում է քվեարկությունը շարժական քվեատուփերի միջոցով։

ԿԸՀ տվյալներով Հայաստանի ընտրողների ռեգիստրում գրանցված է 2 մլն․ 592հազ. 486 մարդ։

Ժամը 11։00-ի դրությամբ Ազագային ժողովի ընտրություններին քվեարկել է 201 250 ընտրող, կամ ընդհանուր թվի 7,76%-ը, տեղեկացրել է ԿԸՀ-ի քարտուղար Լաուրա Գալստյանը։

Երանի 4 ընտրատարածքում քվեարկել են․առաջինում՝ ընտրողների 8,01%-ը (16 088 ընտրող), երկրորդում՝ 7,59% (16 209), երրորդում՝ 8,56% (19 278) և չորրորդում՝ 7,24% (15 219)”,- ասել է Գալստյանը լրագրողներին։

Ըստ ԿԸՀ տվյալների, Արարատի մարզում քվեարկել է 7,96 ընտրող 17 586, Արմավիրի մարզում՝ 6,42, Արագածոտնի մարզում՝ 8,30% (9 771), Գեղարքունիքի մարզում՝ 7,82% (14 950), Լոռիի մարզում՝ 7,67 (18 063), Կոտայքի մարզում՝ 7,62% (18 295), Շիրակի մարզում՝ 5,94% (13 656), Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում՝ 10,19% (16 483) և Տավուշի մարզում՝ 9,76% (10 613):

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 9 կուսակցություն և 2 դաշինք, որոնց ընտրական ցուցակներում ներկայացված է 1444 թեկնածու։

Դիտորդական առաքելություն է իրականացնում 505 դիտորդ 8 միջազգային և օտարերկրյա կազմակերպությունից, ինչպես նաև 17հազ․813 տեղական դիտորդ 22 հասարակական կազմակերպությունից։

Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրված է 70 հայաստանյան լրատվամիջոցի 1200 ներկայացուցիչ և 31 օտարերկրյա լրատվամիջոցի շուրջ 80 ներկայացուցիչ։

Քվերկությունը կավարտվի ժամը 20։00-ին։