Բավ է պառակտվել
19-06-2019 17:22

<<Այո, ամեն մարդ պատասխան է տալու>>. գլխավոր դատախազի պատասխանը Քոչարյանին:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հատկանշական է համարում նախորդ դատական նիստին պաշտպանական կողմի, եւ հատկապես՝ մեղադրյալի,այսպես կոչված, հորդորները դատարանին, որ յուրաքանչյուրն իր արածի համար պատասխան է տալու։
Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քննությունը:
«Հատկանշական է, որ դա ասում է այսօր մեղադրյալ, իսկ մեղսագրված արարքի պահին նախագահ հանդիսացած անձը»,- ասաց նա։
Դատախազը նշեց, որ նման խոսքերը վկայում է բավական լուրջ արդյունքների և ժողովրդական այն անվիճելի խոսքի մասին, որ ամեն մարդ իր արածի համար պատասխան է տալու:
<<Այո, յուրաքանչյուրը պատասխան է տալու: Որևէ պաշտոնայա, ով բարեխղճորեն իր գործն է կատարել, նա անհանգստանալու որևէ խնդիր չունի»,-ասաց գլխավոր դատախազը: Վերջինս խոսքով, պաշտպանության կողմից գործի քննությունը արհեստականորեն ձգձգելու միտում արդեն տեսնում է։
Հարցին, թե ո՞րը կարող է լինել ձգձգելու նպատակը, Դավթյանն ասաց, որ ինքը կարող է դրա վերաբերյալ ենթադրություններ անել, որոնք միայն ենթադրություններ կլինեն, ուստի այդ մասին ինքը չի խոսի. «Բայց միտումն ակնհայտ է․ եթե դուք նկատեցիք, նախորդ նիստը, որ տեւեց շուրջ երկուսուկես ժամ, հարց ու պատասխանի էր վերածվել այն դեպքում, երբ առնվազն պրոֆեսիոնալ իրավաբաններիս համար ակնհայտ է գործի քննության ընթացակարգը։ Յուրաքանչյուրս, դառնալով դատախազ կամ փաստաբան, պետք է իմանանք, թե որ պահին ասելու եւ որ պահին լսելու իրավունք կամ պարտականություն ունենք։ Շուրջ երկուսուկես-երեք ժամ այդ հարցի վերաբերյալ քննարկում ծավալելը ինչի՞ մասին է վկայում»,-ասաց Դավթյանը։ 
Դատախազը հույս հայտնեց , որ գործը քննող դատավորն այդ բարոյական ու հոգեբանական ճնշումներին չի ենթարկվի:

 

Արմինե Գևորգյան