Բավ է պառակտվել
11-01-2020 12:51

“Դալմա Գարդեն մոլը” չի գործի մինչև հունվարի 14-ը, Մոսկվայից փորձագետներ են հրավիրվել

“Դալմա Գարդեն մոլ”-ի տնօրինությունը հայտարարություն է տարածել առևտրի կենտրոնում պատահարից հետո իրավիճակի վերաբերյալ։

Հունվարի 9-ի երեկոյան շուրջ կես ժամ “Դալմա Գարդեն մոլ”-ում զգացվել են անհանկասնալի ցնցումների, ինչից հետո տարհանվել են ԱԿ բոլոր աշխատակիցները և հաճախորդները։ Ընդ որում, Հայաստանի սեյսմիկ ծառայությունը հերքել էր հանրապետության տարածքում երկրաշարժի մասին լուրերը։ Ըստ ԱԻՆ տվյալների, ցնցումների պատճառ կարող էին հանդիսանալ հարակից տարածքում տարվող շինարարական կամ այլ մեխանիկական աշխատանքներն, ինչպես նաև առևտրի կենտրոնի օդափոխման համակարգի անսարքությունները։

“Մենք շարունակում ենք հետևել ԱԻՆ-ի մեր գործընկերների աշխատանքներին: Ելնելով մեր հաճախորդների և գործընկերների շահերից՝ Դալմա Գարդեն մոլի ղեկավարությունը միևնույն ժամանակ մասնագիտական խումբ է հրավիրել Մոսկվա քաղաքից օդափոխության համակարգի տեխզննման աշխատանքների իրականացման համար:
Աշխատանքները իրականացվելու են մոտ օրերին, և Դալմա Գարդեն մոլը շարունակելու է չգործել մինչև հունվարի 14-ը՝ ելնելով տեխնիկական աշխատանքներ կատարելու և մոլի բնականոն աշխատանքները վերսկսելու անհամատեղելիությունից”,- ասված է տնօրինության հայտարարությունում։
Նշվել է նաև, որ կատարվում ամեն հնարավորը մոլը հնարավորինս շուտ վերաբացելու համար: