Բավ է պառակտվել
11-11-2019 13:30

Դասադուլներ, նստացույցեր ընդդեմ ԿԳՄՍ֊ի

Այսօր վերսկսվեց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության նստացույցը ԿԳՄՍ նախարարության դիմաց, իսկ Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը իրականացնելու է բողոքի ակցիա՝ ընդդեմ նախարարության կողմից վերջին շրջանում շրջանառության մեջ դրված, իրականացված և ծրագրվող նախագծերի:
ԵՊՀ ֊ում էլ վերսկսվել է դասադուլը: Ուանողներն էլ դեմ են նախարարության նախաձեռնած «Բարձրագույն կրթության մասին» օրինագծին, որով առաջարկվում է բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայեցողական դարձնել այժմ պարտադիր համարվող՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը: Նրանք նոյեմբերի 6-ից դասադուլ են հայտարարել՝ պահանջելով օրինագծում վերանայել վիճահարույց այս կետը նաեւ ստորագրահավաք են սկսել, որին միացել են նաեւ ուսանողներ մարզային բուհերից:

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը լրագրողների հետ զրույցում նշեց,որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԵՊՀ-ի 100-ամյակի նիստին եկել են 20 րոպե ուշացած եւ արհամարհական դուրս եկել։
«Դա ավելի մեծ անարգանք է մեր 100-ամյա բուհին։ Այդ քայլը դատապարտելի է, նախարարն ու ԱԺ նախագահը արհամարհելով դուրս եկան։ Երբ նախարարն իր խոսքում ասաց՝ երիտասարդները պետք է հարգեն իրենց 100-ամյա կուսակցության պատմությունը եւ անդաստիարակ բառն ասաց։ Իմ կարծիքով՝ նախարարն իր այս պաշտոնավարման ընթացքում շատ է թերացել»,- ասաց Դավիթ Ափոյանը։
Ափոյանը նշեց,որ «Հայոց պատմության եւ Բանասիրության ֆակուլտետներն ամբողջությամբ դասադուլի մեջ են:Վերջինս նշեց,որ առարկաները մի կիսամյակով դասավանդվեն, բայց այնպես դասավանդվեն, ինչպես ծրագրում ներառված է։ Իսկ դպրոցում անցած պատմությունն ու լեզուն տարբերվում են բուհական ծրագրերում դասավանդվող առարկաներից:
Հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո արդյոք ուսանողները մտադի՞ր են նահանջել, Ափոյանն ասաց․ «Ուսանողները վճռական են տրամադրված, վարչապետի հետ հանդիպումից հետո նրանք իրենց դիրքորոշումը չեն փոխում ու պայքարը շարունակելու են»։

 

Արմինե Գևորգյան