Բավ է պառակտվել
21-08-2019 21:30

Դաշնակցությունն առաջարկում է լուծել Ամուլսարի հարցը հանրաքվեի միջոցով

“Դաշնակցություն” Հայ Հեղափոխական կուսակցությունն առաջարկում է լուծել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հարցը հանրաքվեի միջոցով։

՛Հաշվի առնելով խնդրի հանրային հնչեղությունը, կարծում ենք, որ անհրաժեշտ է անցկացնել լրացուցիչ ուսումնասիրություններ և խնդիրը լուծել հանրաքվեի ճանապարհով”,- tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ “Դաշնակցություն” Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա ասել է, որ ներկայացված փաստարկները համոզիչ չեն, հարկավոր է կազմակերպել լրացուցիչ երկխոսություն մասնագիտական շրջանակների հետ և հարցը լուծել հանրաքվեի ճանապարհով։ “Թող մեր ժողովուրդն ինքը որոշի, պե՞տք է շահագործել հանքավայրը, թե՝ ոչ”, - նշել է Սաղաթելյանը, հավելելով, որ բնակչությանը հարկավոր են լրացուցիչ տեղեկություններ հանրաքվեի ժամանակ կողմնորոշվելու համար։

2018թ․օգոստոսի 17-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մոտակա ժամանակներում պետք է ուժեղացվի հանրաքվեի ինստիտուտը և շատ հարցեր ժողովուրդը պետք է լուծի այս ճանապարհով։ “Խոսքն ինչպես տեղական, այնպես էլ՝ հանրապետական հանրաքվեների մասին է”,- ասել է նա։

Ամուլսարի հանքավայրում ընթացող աշխատանքները դադարեցվել են շուրջ կես տարի առաջ՝ մինչև վրա շրջակա միջավայրի ազդեցության փորձագիտական գնահատականի ստացումը։ Բնապահպանները և հասարակ քաղաքացիները մտահոգված են այն հանգամանքով, որ հանքավայրի շահագործումը կարող է հանգեցնել Ջերմուկի ստորգետնյա ջրերի և Սևանա լճի աղտոտմանը։

Օգոստոսի 15-ին Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը ներկայացրել է 20018թ․հուլիսի 20-ին հարուցված քրեական գործի շրջանակներում, Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերության միջազգային փորձագիտական խմբի վերջնական եզրակացությունն, ըստ որի բնապահպանական սպառնալիքներ չկան, իսկ հնարավոր սպառնալիքները վերահսկելի են համապատասխան միջոցներ ձեռնարկելու դեպքում։

Ամուլսարի հանքավայրի շահագործումը 2005թ հիմնադրված հայկական երկրաբանական հետախուզական ընկերության առաջին ծրագիրն է Հայաստանում , որի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ОАО Lydian International.-ին։

Ամուլսարի ոսկու հանքավայրը մաքուր ոսկու պաշարներով երկրորդն է Հայաստանում․պարունակում է մոտ 31 միլիոն տոննա հանքաքար և 40 տոննա մաքուր ոսկի: Այն գտնվում է երկրի հարավ-արևելքում, Ջերմուկ առողջարանային քաղաքից 13 կմ հեռավորության վրա, Արփա և Որոտան գետերի միջագետքում: